Select Page

Տեր Հիսուս Քրիստոսի Եկեղեցի Համբուրգ

Կիրակնորյա Ծառայություն ժամը 15:00-ին

Vineyard Haus, Virchowstraße 6,

Hamburg-Altona

Մեր առաքելությունը

Առաջնորդել մարդկանց դեպի փրկություն և հաղորդակցություն Կենդանի Աստծո հետ:

Օգնել մարդկանց բացահայտել իրենց կանչվածությունը Քրիստոսի մարմնում և ծառայել միմյանց իրենց աստվածատուր պարգևներով և տաղանդներով:

Օգնել մարդկանց հասունանալ հոգևորապես և կերպարանակից դառնալ Հիսուս Քրիստոսի պատկերին:

մեր Պատմությունը

Համբուրգի եղբայրներն ու քույրերը երկար տարիներ աղոթում էին, որ Համբուրգում հայկական եկեղեցի բարձրանար։  Աստծո շնորհիվ 2021 թվականին Վինյարդ-Ալթոնա Համբուրգի եկեղեցին բացեց իր դռները Հայկական եկեղեցի հիմնելու և գործելու համար։

2021 թվականի օգոստոսից սկսած ամեն կիրակի հավաքվում ենք Աստծուն փառաբանելու, Նրա Խոսքը լսելու և միաբան աղոթելու:

Մեր հովիվը

Մհեր Մելիքյանը ձեռնադրված հովիվ է, ավետարանիչ և միսիոներ։ 2014 թվականին, Աստծո առաջնորդությամբ, նա ընտանիքի հետ տեղափոխվեց Գերմանիա՝ ծառայելու Տիրոջը:

Ամուսնացած է կնոջ՝ Անուշի հետ, և ունի երկու երեխա։

 

“Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով։”
‭‭Հովհաննես‬ ‭14‬:‭6

Որտե՞ղ ենք գտնվում:

Մենք հանդիպում ենք VINEYARD HAUS-ի տարածքում, Ալտոնայի Virchowstrasse 6 հասցեում:

“Որովհետև որտեղ երկու կամ երեք հոգի իմ անունով հավաքված լինեն, ես այնտեղ՝ նրանց մեջ եմ։”
‭‭Մատթեոս‬ ‭18‬:‭20

ԿԱՊ