Տեր Հիսուս Քրիստոսի Եկեղեցի Համբուրգ
Կիրակնորյա Ծառայություն ժամը 15:00-ին
Vineyard Haus, Virchowstraße 6,
Hamburg-Altona

Մեր առաքելությունը
Առաջնորդել մարդկանց դեպի փրկություն և հաղորդակցություն Կենդանի Աստծո հետ:
Օգնել մարդկանց բացահայտել իրենց կանչվածությունը Քրիստոսի մարմնում և ծառայել միմյանց իրենց աստվածատուր պարգևներով և տաղանդներով:
Օգնել մարդկանց հասունանալ հոգևորապես և կերպարանակից դառնալ Հիսուս Քրիստոսի պատկերին:

մեր Պատմությունը
Համբուրգի եղբայրներն ու քույրերը երկար տարիներ աղոթում էին, որ Համբուրգում հայկական եկեղեցի բարձրանար։ Աստծո շնորհիվ 2021 թվականին Վինյարդ-Ալթոնա Համբուրգի եկեղեցին բացեց իր դռները Հայկական եկեղեցի հիմնելու և գործելու համար։
2021 թվականի օգոստոսից սկսած ամեն կիրակի հավաքվում ենք Աստծուն փառաբանելու, Նրա Խոսքը լսելու և միաբան աղոթելու:

Մեր հովիվը
Մհեր Մելիքյանը ձեռնադրված հովիվ է, ավետարանիչ և միսիոներ։ 2014 թվականին, Աստծո առաջնորդությամբ, նա ընտանիքի հետ տեղափոխվեց Գերմանիա՝ ծառայելու Տիրոջը:
Ամուսնացած է կնոջ՝ Անուշի հետ, և ունի երկու երեխա։
“Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով։”
Հովհաննես 14:6






Որտե՞ղ ենք գտնվում:

Մենք հանդիպում ենք VINEYARD HAUS-ի տարածքում, Ալտոնայի Virchowstrasse 6 հասցեում:
“Որովհետև որտեղ երկու կամ երեք հոգի իմ անունով հավաքված լինեն, ես այնտեղ՝ նրանց մեջ եմ։”
Մատթեոս 18:20